Կնոջ անպտղության 3 ժամանակակից պատճառ


02:53 , 17 դեկտեմբեր, 2015
gogetnews.info-ն ներկայացնում է մի քանի գործոն, որոնք կարող են հանգեցնել անպտղության:
Ճարպակալում
Ավելորդ կիլոգրամները կարող են ազդել օրգանիզմում հորմոնների սինթեզի վրա և բեղմնավորման հետ կապված բարդություններ առաջացնել՝ պնդում է գինեկոլոգ Ուիլյամ Շլաֆը Ֆիլադելֆիայից: Որքան կինն ավելորդ քաշ ունի, այնքան շատ խնդիրներ կարող է ունենալ ձվարանների գործառույթների հետ:
Fertility and Sterility ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 18 տարեկանում ճարպակալում ունեցած կանանց շրջանում զգալիորեն մեծանում է ձվարանների պոլիկիստոզի և անպտղության ռիսկը:
Չափազանց նիհարություն
Երեխա ունենալու հետ կապված խնդիրների է հանգեցնում ոչ միայն ավելորդ քաշը, այլև չափազանց նիհարությունը: Նիհար կանանց դեպքում սովորաբար ցածր է լեպտին հորմոնի մակարդակը, որը վերահսկում է քաղցը և հագեցածության զգացումը: Այդ հորմոնի պակասը ևս կապում են չափազանց նիհար կանանց ամսականների բացակայության հետ:
Կենցաղային քիմիա
Պեստիցիդների և որոշ քիմիական միացությունների ազդեցությունը կարող է զգալիորեն մեծացնել զույգի անպտության ռիսկը: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ կենցաղային քիմիայի շատ ապրանքներում պարունակվող նյութերը ոչ միայն վտանգավոր են երեխա ունենալու համար, այլև մեծացնում են վաղաժամ դաշտանադադարի ռիսկը: