02:28 , 17 դեկտեմբեր, 2015
Վլադիմիր անունով Տալյատիի 21–ամյա բնակիչը մահացավ իր ընկերուհու` Աննայի ձեռքերում այն բանից հետո, երբ նրան խայթեց արքայական կոբրան, որին տղան պահում էր ընտանի կենդանու կարգավիճակով։ Տղայի ընկերուհին անմիջապես շտապօգնություն էր կանչել, բայց բժիշկները չէին հասցրել փրկել երիտասարդին։
Հետո պարզվեց, որ բացի արքայական կոբրայից՝ տղան նաև կարմիր բոժոժավոր կոբրա և կանաչ մամբա է պահել իր բնակարանում։