«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է վերջնական արդյունքները, և ավելի քան 404 հազար «այո»-ն վկայում է այն մասին, որ սահմանադրական բարեփոխումներն արդեն իրողություն են, և մենք ապրելու ենք բարեփոխված Սահմանադրությամբ»,- նշեց Շարմազանովը:
Նա նշեց, որ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու սահմանադրական իրավունք ՀԱԿ-ն ունի: «Ես չեմ կարող ասել՝ նրանք կկարողանա՞ն հավաքել 27 պատգամավորի ստորագրություն, թե՞ ոչ: Սպասենք, դեկտեմբերի 18-ին ժամը 18:00-ին նրանք կամփոփեն ստորագրահավաքի արդյունքները, և ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Շարմազանովը՝ նկատելով, որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն արդեն հայտարարել են, որ չեն միանալու ստորագրահավաքին:
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար: Այս պահին հավաքվել է 17 ստորագրություն: Հարցը ՍԴ-ում քննարկելու համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն:
