Մերկելը հանդես է եկել հօգուտ ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգման, քանի որ «Մինսկը» դեռ իրագործված չէ


17:36 , 16 դեկտեմբեր, 2015
010915_100220_11428_2Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է երկարաձգվեն, քանի որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները դեռ լիովին չեն իրագործվել: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ելույթի ժամանակ:
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր չեղարկումը կապված է «Մինսկի» լրիվ իրագործման հետ: Մենք դրան դեռ չենք հասել: Ուստի ես և ԱԳՆ ղեկավարը հանդես կգանք հօգուտ նրա, որ ոչ միայն հենց պայմանավորվածությունները, այլև պատժամիջոցները երկարաձգվեն»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Մինսկի համաձայնագիրը նախատեսում է կրակի դադարեցում Դոնբասում փետրվարի 15-ից: