17:16 , 16 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նավահանգիստներում ռուսական 27 նավ է կալանվել, տեղեկացնում է Haberturk-ը՝ իրավիճակին ծանոթ աղբյուրների հղումով։
Նշվում է, թե նավերը կալանվել են ի պատասխան Ռուսաստանի կողմից Սև ծովում թուրքական դրոշով 8 նավերի կալանման։
Մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը հայտարարել էր, որ թուրքական կողմի գործողություններն իրական սպառնալիք են Ռուսաստանի ու ռուսների անվտանգությանը։
Նրա խոսքով՝ հենց դա է ռուսների ու թուրքերի փոխադարձ այցելությունների պայմանների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի կասեցման հիմքն ու զբոսաշրջային օպերատորներին ուղեգրեր վաճառել խորհուրդ չտալու պատճառը։