16:19 , 16 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Իրաքում երեկ գիշերը զինվորական հագուստով անհայտ զինված անձինք առեւանգել են 16 քաթարացի որսորդների՝ բազեների հետ միասին Նաջաֆ անապատում, հաղորդում է իրաքյան ոստիկանությունը։ Առեւանգվածների թվում կան նաեւ Քաթարի իշխանական ընտանիքի անդամներ։
Առեւանգվածներին տարել են անհայտ ուղղությամբ։ Այժմ սկսվել են որոնման աշխատանքները, կատարվում է հետաքննություն։