Թուրքիան մտադիր չէ խոցված ռուսաստանյան Սու-24Մ-ի համար ՌԴ-ին փոխհատուցում վճարել


15:38 , 16 դեկտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Անկարան չի կարող բավարարել ՌԴ-ի հարցումը՝ խոցված ռուսաստանյան Սու-24Մ ռմբակոծիչի համար փոխհատուցման վճարման վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը:
«Փոխհատուցման վճարումը, որը պահանջում է Ռուսաստանը, անհնար է»,- հայտարարել է դիվանագետը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: