Թուրքիայում կտրուկ փոխվել է իրավիճակը


15:53 , 16 դեկտեմբեր, 2015
Թուրքիայում կտրուկ փոխվել է իրավիճակը: Ռազմական բախումները շատ ավելի լուրջ բնույթ են կրում: Թուրքիան քրդաբնակ քաղաքներում վերահսկողություն սահմանելու համար աննախադեպ քանակությամբ զորք է մտցնում: Կարծես Էրդողանը ցանկանում է վերջնականապես լուծել քրդական հարցը և տրամադրված է վճռական: Երկրի հարավարևելյան նահանգներ մեծ քանակությամբ ծանր զինտեխնիկա է ուղարկվել, ինֆորմացիոն դաշտն ամբողջովին փակ է: