15:32 , 16 դեկտեմբեր, 2015

ԵՄ-ն կարող է մուտքի անցագիր սահմանել ԱՄՆ քաղաքացիների համար, հայտնում է բրյուսելյան EUobserver առցանց թերթը:
«ԱՄՆ քաղաքացիներին կարող է անցագիր պետք լինել ԵՄ մուտքի համար, եթե ԱՄՆ-ը առաջ գնա ԵՄ առանձին երկրների քաղաքացիների համար անանցագիր ռեժիմի կրճատման ծրագրերի իրականացման գործում (ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում)»,- գրում է պարբերականը:
Նրա տեղեկությամբ՝ ԵՄ 28 երկրների դեսպանները եերկուշաբթի այդպիսի նախազգուշացումով են հանդես եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է երկիր անանցագիր մուտքի ծրագրում փոփոխություններ մտցնելու օգտին:
Visa Waiver Program ծրագիրը ԵՄ երկրների մեծ մասի քաղաքացիներին թույլ է տալիս առանց անցագրի ԱՄՆ-ում գտնվել 90 օր: