Թուրքիան չի փոխհատուցի կործանված Սու-24-ի համար


15:18 , 16 դեկտեմբեր, 2015
558095edbd70d0822a85ca944d04006dAraratnews.am-ը գրում է.
Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Տանջու Բիլգիչը հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում ռուսական կողմին փոխհատուցել կործանված Սու-24-ի արժեքը, հաղորդում է CNN Turk-ը:
«Անհնար է ի կատար ածել կործանված ինքնաթիռի գնի փոխհատուցման Ռուսաստանի պահանջը»,- ասել է նա:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը պետք է երաշխավորի, որ ինքնաթիռներն այլևս չեն հատի Թուրքիայի օդային սահմանը: