14:00 , 16 դեկտեմբեր, 2015

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Անդրադրիատիկ» գազատարով (ТАР) Հունաստանին մեկ միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի ուղիղ մատակարարումները կսկսվեն 2021 թվականին։ Այդ մասին հայտնել է Natural Gas Europe պորտալը՝ վկայակոչելով հունական DEPA գազային կորպորացիայի ղեկավար Կոստաս Անդրիոսոպուլոսին։
DEPA-ի և թուրքական Botas ընկերության միջև պայմանագրով ներկայումս Հունաստան վերաարտահանվում է մոտ 700 միլիոն խորանարդ մետր ադրբեջանական գազ։ Անդրիոսոպուլոսը հայտարարել է, որ այդ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին, և հենց այդ ժամանակ էլ Հունաստանը կսկսի ТАР գազատարով 1 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի ուղիղ գնումը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական գազի գնումը կդառնա դրա ներկրման երկարաժամկետ համաձայնագրի հունական պորտֆելի մի մասը։