ԴԱԻՇ-ի պատճառով Լիբիայի մշակութային ժառանգությունը ոչնչացման սպառնալիքի տակ է. Guardian


13:26 , 16 դեկտեմբեր, 2015
4368ՄԱԿ-ը աշխարհի գլխավոր թանգարանների հետ նախազգուշացնում է, որ Լիբիայում գտնվող արտեֆակտերն ու արվեստի գործերը ԴԱԻՇ-ի կողմից ոչնչացման սպառնալիքի տակ են։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Դրա հետ կապված՝ Թանգարանների միջազգային խորհուրդը հրապարակել է մշակութային օբյեկտների ցուցակ, որոնք գտնվում են վտանգի տակ, և դիմել է Ինտերպոլին, մաքսային ոլորտի ծառայողներին ու առևտրականներին՝ այդ օբյեկտներին հետևելու պահանջով։ Նշվում է, որ իսլամիստ գրոհայիններն արդեն ոչնչացրել են մի շարք հնագույն տաճարներ և հուշարձաններ Իրաքում ու Սիրիայում, և փորձագետներրը կարծում են, որ թալանված արտեֆակտերի մի մասը նրանք իրացնում են սև շուկայում։
Պարբերականի տվյալներով՝ ահաբեկիչները ոչ միայն գումար են աշխատում Լիբիայից հունական և հռոմեական արտեֆակտերի վաճառքից, այլևս հարկ վերցնում տեղի հանցավոր խմբավորումներից, որոնք ապօրինաբար զբաղվում են հնագիտական պեղումներով։