Նույն ուժերը հերթական անգամ փորձում են հանրաքվեի վիճելի հարցերը սահմանադրական դատարանի միջոցով լուծել


13:47 , 16 դեկտեմբեր, 2015
Ընդդիմադիր ուժեր կան, որ վերջին տարիների ընթացքում ամեն հարմար առիթի ժամանակ իրենց հետևորդների և գաղափարակիցների ականջները մազոլ են արել՝ պետական կառույցների ու հատկապես սահմանադրական դատարանի նկատմամբ անվստահության մասին լոլոներով: Ու հիմա մի տեսակ խնդալու է արդեն, որ էդ նույն ուժերը հերթական անգամ փորձում են ընտրական, էս դեպքում հանրաքվեի, վիճելի հարցերը սահմանադրական դատարանի միջոցով լուծել: Հետաքրքիր է՝ սահմանադրական դատարանը քանի անգամ պիտի ընդդիմադիր կոչվող էդ ուժերին դատարկաձեռն հետ ուղարկի, որ դրանք հաջորդ անգամ իրենց «ֆանատների» ականջները մազոլ անելու նոր բան մտածեն: