12:52 , 16 դեկտեմբեր, 2015
Կամչատկայում ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, յոթը՝ վիրավորվել: Մի-8 ուղղաթիռում եղել է 22 մարդ՝ փոխանցում է ren.tv-ն:
Թռիչն իրականացնելուց ուղղաթիռը կտրուկ թեքվել է: Օդաչուները որոշել են վթարային վայրէջք կատարել:
Մի քանի շաբաթվա ընթացքում դա արդեն երկրորդ նման դեպքն է Կամչատկայում: Նոյեմբերի վերջին ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել: