ԿԳ նախարարը հաստատել է հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
11:24 , 16 դեկտեմբեր, 2015
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը»: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հավ ակնորդների քննությունները տեղի կունենա «Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում: