Չինաստանում բացվել է համացանցի հարցերով 2-րդ համաշխարհային համաժողովը


09:25 , 16 դեկտեմբեր, 2015
gettyimages-459271274Չինական Ուչժեն քաղաքում բացվել է համացանցի հարցերով երկրորդ համաշխարհային համաժողովը։ Այս անգամ հրավիրված են եռակի ավելի հյուրեր, քան առաջին ֆորումի ժամանակ։ Սպասվում է մոտ 1500 մարդու մասնակցություն։ Նրանց թվում են պետական գերատեսչությունների, առաջատար ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներ ողջ աշխարհից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Համաժողովի թեման է «Բոլորի կողմից կառավարվող փոխկապակցված աշխարհ. կիբերտարածությունում միասնական ճակատագրով հանրության ձևավորումը»։
Ծրագրվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համացանցային ենթակառուցվածքի ստեղծումը, թվային տնտեսության զարգացումը, համացանցի կառավարման խնդիրները և կիբերանվտանգության ապահովումը։