05:48 , 16 դեկտեմբեր, 2015

ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, եթե միջուկային ոլորտում նրա գործողություններն ԱՄՆ-ին վտանգ ներկայացնող թվա: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստին:
«Անխոս, ես չեմ բացառում հավելյալ միջոցառումներ այն դեպքում, եթե անվտանգության ոլորտում մեր ներկայացուցիչները որոշեն, որ նոր պատժամիջոցներն օգտակար կլինեն այդ ակտիվությանը հակազդելու համար»,- ասել է նա:
Էռնեստը նաև նշել է, որ մի շարք Իրանի ներկայացուցիչներ` կապված Իրանի հեռահար գործողության հրթիռի թողարկման հետ, արդեն ամերիկյան պատժամիջոցների ազդեցության տակ են: