05:20 , 16 դեկտեմբեր, 2015
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Սաակաշվիլի–Ավագով
սկադալում պաշտպանել է Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլիին:
«Գազետա»-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոն պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասել է, թե անըդունելի են քսենոֆոբիայի տարրեր պարունակող վիրավորանքները, որոնք վիրավորում են մարդու ազգային արժանապատվությունը, կասկածի տակ դնում նրա հայրենասիրությունը և առաջարկում «չվել Ուկրաինայից»:
Սաակաշվիլիի պնդմամբ հենց այսպիսի բնույթ էր կրել Ուկրաինայի ներին գործերի նախարար Արսեն Ավագովի նախօրեի վեճը իր հետ:
«ՌԻԱ Նովոստի»-ն նույնի առնչությամբ հայտնում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է որոշման նախագիծը, որով նախատեսվում է նախարար Ավագովին զրկել իր պաշտոնից՝ այս միջադեպի բերումով:
Այդ նախագծով Ավագովը մեղադրվում է օրենք արհամարհելու և Մայդանի մասնակիցների դեմ հանցագործությունների հետաքննությունը չակտիվացնելու համար: