Apple-ը նոր էկրանների մշակման գաղտնի լաբորատորիա է բացել Թայվանում. Bloomberg


04:56 , 16 դեկտեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
Apple ամերիկյան կորպորացիան գաղտնի լաբորատորիա Է բացել Թայվանում, որտեղ նոր Էկրաններ են մշակվում ընկերության կողմից արտադրվող սարքերի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg-ին:
Գործակալության տվյալներով՝ նշված լաբորատորիան, որը գտնվում Է կղզու հյուսիսի Լոնգտան քաղաքում, գործում Է այս տարվա ապրիլից, սակայն պաշտոնապես դրա վերաբերյալ ոչինչ հայտնի չԷ: Օբյեկտում աշխատում են շուրջ 50 ինժեներներ եւ այլ աշխատողներ, որոնց խնդիրը Apple-ի այնպիսի սարքերի համար ավելի բարակ, վառ ու նվազ Էներգատար դիսփլեյների ստեղծումն Է, ինչպիսիք են iPhone սմարթֆոնները եւ iPad պլանշետները:
Ինչպես ճշտում Է Bloomberg-ը, ինժեներները մշակում են հեղուկաբյուրեղային դիսփլեյների կատարելագործված տարբերակներ, որոնցով Apple-ն այժմ հանդերձում Է իր բոլոր սարքերը, ինչպես նաեւ ուսումնասիրում են այնպիսի Էկրանների՝ ընկերության արտադրանքի ամբողջական անցման հնարավորությունը, որոնք օգտագործում են օրգանական լուսադիոդների տեխնոլոգիան:
Bloomberg-ի տվյալներով՝ մշակելով սեփական Էկրաններ, Apple-ը ցանկանում Է նվազեցնել կախվածությունը Samsung եւ Sharp ընկերություններից, որոնք դիսփլեյներ են մատակարարում կալիֆոռնիական կորպորացիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: