03:20 , 16 դեկտեմբեր, 2015
Սիրիայի Զինված ուժերը վերջին մեկ շաբաթում 9 բնակավայր են ազատագրել Հալեպ նահանգում:
INTERFAX.RU-ի փոխանցամամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ Զինուժի գլխավոր վարչության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Նրա խոսքով` ռուսական ավիացիոն ուժերի աջակցությամբ Սիրիայի զինված ուժերը շարունակում են առաջ ընթանալ ամբողջ ճակատով, հատկապես Իդլիբ քաղաքում:
Սուր մարտեր են ընթացել նաև Լաթաքիայում, Համայում, Հոմսում և Դամասկոսի արվարձաններում: