Արմավիրի մարզի Արաքս գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 14-ին աչքերի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տարեկան երեխա։
Նախնական տեղեկություններով՝ երեխան վնասվածք է ստացել տոնական պայթուցիկից. պայթուցիկը դրել է վառարանի վրա, որի հետևանքով այն պայթել է և վնասել դեմքը։ Հանգամանքները պարզվում են։