Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Անկարայի հայտարարություններն ապակառուցողական են


00:00 , 16 դեկտեմբեր, 2015

lukashevichAraratnews.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Անկարան հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանին հանձնի Լեռնային Ղարաբաղը:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերն ապակառուցողական են եւ ոչ մի շարունակություն չեն կարող ունենալ»,- ասել է Լուկաշեւիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով Թուրքիայի ղեկավարության այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին: