Պուտինը Կրեմլում հանդիպել է Քերիի հետ


23:00 , 15 դեկտեմբեր, 2015

putin qeryAraratnews.am-ը գրում է.

Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, հաղորդում է Interfax-ը:

Ավելի վաղ Քերին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպելով նրա հետ` Պուտինը Քերիին հայտնել է, որ իրեն զեկուցել են վերջինիս և Լավրովի հանդիպման մասին:

«Այսօր տեղի են ունեցել ձեր հանգամանալից բանակցությունները Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, նախարար Լավրովն արդեն մանրամասնորեն զեկուցել է ինձ ձեր առաջարկությունների և որոշ հարցերի մասին, որոնք հավելյալ քննարկումներ են պահանջում»,- ասել է Պուտինը:

Պետքարտուղարն իր հերթին նշել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը միասին կարող են շատ բան անել Սիրիայի ճգնաժամի լուծման առաջխաղացման համար: