23:50 , 15 դեկտեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
Apple ամերիկյան կորպորացիան գաղտնի լաբորատորիա Է բացել Թայվանում, որտեղ նոր Էկրաններ են մշակվում ընկերության կողմից արտադրվող սարքերի համար:
Նշված լաբորատորիան, որը գտնվում Է կղզու հյուսիսի Լոնգտան քաղաքում, գործում Է այս տարվա ապրիլից, սակայն պաշտոնապես դրա վերաբերյալ ոչինչ հայտնի չԷ: Օբյեկտում աշխատում են շուրջ 50 ինժեներներ և այլ աշխատողներ, որոնց խնդիրը Apple-ի այնպիսի սարքերի համար ավելի բարակ, վառ ու նվազ Էներգատար դիսփլեյների ստեղծումն Է, ինչպիսիք են iPhone սմարթֆոնները և iPad պլանշետները:
Bloomberg-ի տվյալներով՝ մշակելով սեփական Էկրաններ, Apple-ը ցանկանում Է նվազեցնել կախվածությունը Samsung և Sharp ընկերություններից, որոնք դիսփլեյներ են մատակարարում կալիֆոռնիական կորպորացիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: