18:50 , 15 դեկտեմբեր, 2015
Եվրամիությունը Հայաստանից երբեք չի հեռացել. Tert.am- ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵՄ-ն որոշեց շարունակել ՀՀ հետ համագործակցությունը սեպտեմբերի 3-ի որոշումից հետո:
«Հայաստանի հետ շուրջ 3.5 տարի բանակցություններ են եղել, ու սա մեծ փորձ էր: Անկեղծ լինեմ՝ Հայաստանը մեծ քայլեր է կատարել սկսելու համար բանակցությունները: Դա նոր փաստաթուղթ է, բայց այն նորություն չէ, այն սկսված համագործակցության շարունակությունն է»,- նշեց դեսպանը:
Էրիկաս Պետրիկասը շեշտեց, որ նոր փաստաթուղթն ունենալու է ոչ թե դեկլարատիվ, այլ իրավական բնույթ:
«Մենք փնտրում ենք ընդհանրություններ, թե որտեղ կարող ենք համագործակցել, ու սա լավ է, որ ԵՄ-ն ձեր կողքին է, ոչ մի տեղ չի գնում, օգնում է»,-ասաց նա։
Հարցին, թե անհանգստացած չե՞ք, որ ԵՏՄ-ն կխոչընդոտի նոր համաձայնագրի ստորագրմանը, Լիտվայի դեսպանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, մենք պոզիտիվ ենք նայում հարցերին, չենք կարծում,որ խոչընդոտ կլինի: Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա»։