Թուրքիան լուրջ վտանգ է տեսնում քուրդ երիտասարդների մեջ
18:41 , 15 դեկտեմբեր, 2015
Թուրքիան լուրջ վտանգ է տեսնում քուրդ երիտասարդների մեջ և փորձ է անում քուրդ երիտասարդներին դուրս բերել քրդաբնակ նահանգներից: Թուրքիայի կառավարության որոշմամբ Դիարբեքիրում, Մարդինում, Շանլիուրֆայում փակվել են գործող պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երը, իսկ ուսանողությանն առաջարկել են տեղափոխվել Ստամբուլ, Անկարա կամ Անթալիա: Արդեն 2000-ից ավել քուրդ ուսանողներ ցուցակագրվել են ուսումը այդ քաղաքներում շարունակելու համար: PKK-ի երիտասարդական թև հանդիսացող YDG-H-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով չտրվել Թուրքիայի այդ սադրանքին և չլքել հայրենի բնակավայրերը: