19:30 , 15 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Մադրիդյան «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և «Արքայական ակումբի» ղեկավարության մյուս ներկայացուցիչները կորցրել են հավատը թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի նկատմամբ: Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ինքը՝ Բենիտեսը, գիտի այդ մասին: Ամեն անգամ նա տեսնում է, որ ավելի ու ավելի քիչ թվով մարդիկ են աջակցում իրեն: «Ռեալում» նրա վրա շեշտը դրեցին այն բանի համար, որպեսզի բարելավի անցած մրցաշրջանի արդյունքները, սակայն ներկա պահին թիմն իր խաղով միայն հիասթափեցնում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ