Կարծում եմ՝ տեղին չէ ԱՄՆ-ին կամ ԵՄ մեղադրել, թե ինչու նույն բանը չէին ասում նախորդ ընտրությունների մասին


17:06 , 15 դեկտեմբեր, 2015
Նախ՝ իրենք են որոշում՝ որն է իրենց շահերին ձեռնտու, որ պահին ասել, որ նորից Արևմուտքին չմեղադրել սեփական դժբախտություններում: Եթե Դուք ասում եք՝ Ռուսաստանը բիզնես է անում՝ Ադրբեջանին հայերին սպանելու համար զենք տալով, կամ դա և ստրկացված վիճակը չեք տեսնում, դա ամենամեծ ստրկությունն է: Ինչի՞ համար եք դժգոհ բա, որ ասում է։
Եթե նախորդ ընտրություններին ասեր, ինչպե՞ս պետք է ժողովուրդը հասկանար, որ ռուսուլմանությունը գենետիկ հիվանդություն է հայերի մոտ և ցեղասպանության է տանում, հիմա ո՞վ է հիշում, որ ռուսները պարտված, ոչնչացված թուրքերին օգնության հասան, զինեցին հայերի դեմ և, կնքելով Մոսկվայի պայմանագիրը, չթողեցին՝ Սևրի դաշնագրով տարածքներն անցնեին Հայաստանին: Բայց հիմա պատկերը բավականին փոխվել է: Շատերը հիմա հասկանում են, որ անկախություն է պետք, եթե չեն ուզում արտագաղթել: