Կախարդական թելով են միացված նրանք, ովքեր ի վերուստ պետք է հանդիպեն իրար


16:10 , 15 դեկտեմբեր, 2015

սսWnews.am-ը գրում է.

Աներևույթ կախարդական թելով են միացված նրանք, ովքեր պետք է հանդիպեն իրար։

Կյանքի ճանապարհին

Մենք այս աշխարհ մենակ չենք գալիս՝ չնայած թվում է, թե ծնունդը- դա սկիզբն է, ամեն ինչ նոր էջից։ Նոր հնարավորություններ, հանդիպումներ, գիտելիքներ։ Այդ դեպքում, ինչու ենք հասունանալով՝ հոգու խորքում զգում, որ կա մեկը, ով շատ նման է մեզ, ավելի շուտ, ոչ թե նման, այլ մեզ շատ մոտ եւ ում մենք անպայման հանդիպելու ենք։ Նա մեզ ավելի հարազատ է, քան  ծնողները, մտերիմ, քան լավագույն ընկերներիը։ Ինչ-որ տեղ  կա մեկը, ով նախատեսված է մեզ համար, նա է այն միակը, իրականը։
Մենք գնում ենք կյանքի ճանապարհով, այն անխախտ վստահությամբ,  որ ուր որ է՝ հանդիպելու ենք իրար։ Հնարավոր է՝ մոտակա շրջադարձին, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ կամ ամենաանհավանական իրավիճակում։ Ամեն ինչ հնարավոր է։ Այդ ընթացքում մեր ճանապարհին հանդիպում են մարդիկ. գեղեցիկ, հետաքրքիր, խելացի։ Արթնանում են զգացմունքներ, թվում է, թե դա սեր է, գրեթե իրական։
Անցնում է ինչ-որ ժամանակ եւ դրա հետ գալիս է  այն զգացողությունը, որ ինչ-որ բան այն չէ։ «Մերը» փնտրելու զգացողությունը կրկին արթնանում է, իսկ դա նշանակում է, որ նա, ով մեր կողքին է, իսկականը չէ։ Ճանապարհը կրկին տանում է «Նրան» փնտրելու։ Որքան երկար ճանապարհ ենք անցնում, այնքան ավելի քիչ հավատ է մնում, որ կհանդիպենք նրան։ Գլուխ են բարձրացնում կասկածները, թե արդյո՞ք նա գոյություն ունի, ու՞մ եմ փնտրում։

Բաց թողնելով՝ գտիր
Գիտեք, հենց այն ժամանակ, երբ թողնում եք նրան գտնելու բոլոր փորձերը, երբ ընդունում եք փաստը, որ Նա չկա եւ ընդունում եք մենությունը, միայն այդ ժամանակ են բացվում դեպի Նրան տանող ճանապարհները։ Իրադարձությունները զարգանում են եւ հրաշքներ են տեղի ունենում, հանդիպում են երկու միայնություններ, ովքեր արդեն կորցրել էին իրար գտնելու հույսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ