15:56 , 15 դեկտեմբեր, 2015
ԱՄՆ-ում սկսվել է տիեզերագնացների ջոկատի հավաք, որոնք պետք է թռչեն ամերիկյան նոր տիեզերանավերով, նրանցից մեկը պետք է մեկնի Մարս առաջին ուղևորության: Դրա համար NASA-ն երկուշաբթի գրանցում է բացել հատուկ կայքում, ուր իրենց հայտերը կարող են ուղարկել «աստղային տոմսի» հավակնորդները, հայտնում է ultramir.net-ը:Նրանց, ում բախտը բերի, սպասում է հետաքրքիր աշխատանք, ծանր մարզումներ, նաև ամերիկյան մամուլի տեղեկությամբ՝ 66 000-145 000 դոլար տարեկան եկամուտ: