Կաթողիկոսը նոր նշանակումներ է կատարել


13:26 , 15 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գառնիկ աբեղա Մխիթարյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Գուգարաց թեմում:
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ վերակացու:
 
Արժանապատիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանը, ազատվելով Արգենտինայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: