Օրվա առակը. «Երկնագույն շուշան»


15:37 , 21 դեկտեմբեր, 2012

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Երբ նա մահացավ, նրա ձեռքի ափից ծլեց մի երկնագույն շուշան: Ափի կնճիռները և կոշտուկները արմատ դառան այդ երկնագույն շուշանի համար:

Մարդուն դա շատ զարմացրեց, և նա հարցրեց իր մատերին, թե ինչպե՞ս այդպիսի ծեր, հոգնած ձեռքից կարող է ծլել այդպիսի չքնաղ երկնագույն շուշան: Եվ մատերը պատասխանեցին նրան.

-Ինչո՞ւ ես զարմանում: Մի՞թե քիչ ծաղիկներ ես աճեցրել կյանքիդ ընթացքում:

Ռոբ Գոնսալվես «Լսող դաշտերը»