Այս տարի ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 28-ից


12:08 , 15 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կմեկնարկեն դեկտեմբերի 28-ից: Առաջին և երկրորդ դասարանցիները կհանգստանան մինչև հունվարի 24-ը ներառյալ, իսկ երրորդից տասներկուերորդ դասարանցիների արձակուրդը կտեւի ավելի կարճ` մինչև հունվարի 10-ը ներառյալ: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից: