12:23 , 15 դեկտեմբեր, 2015
Սահմանադրական փոփոխությունների հանրաքեի պաշտոնական արդյունքներն անընդունելի են ՀԱԿ-ի համար, ավելին՝ ՀԱԿ-ը համարում է, որ հանրաքվեի ժամանակ «Ոչ»-ը հաղթել է ու ըստ այդմ ներկայացնում է հանրաքեի իր պատկերացրած թվերը:Պարզ է, որ ՀԱԿ-ն ի վիճակի չէ հավաքել 27 պատգամավորի ստորագրություն, սակայն խնդիրն այն է, թե ովքեր կմիանան ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը: Ի վերջո, այն ուժերը, ովքեր չեն միանա ՀԱԿ-ի այս պայքարին, կարող են վարկաբեկվել. ՀԱԿ-ը կարող է հասարակությանն ի ցույց դնել, թե այդ ուժերը ոչ թե ռեալ ընդդիմադիրներ են, այլ ֆիկտիվ օպոզիցիա, քանի որ չեն պայքարում իշխանությունների դեմ: Իսկ թե ինչ ուժեր և անհատներ կմիանան ՀԱԿ-ի նախաձեռտնությանը, կախված է նաև այն հանգամանքից, թե ի վերջո ում հետ է հակված համագործակցելու ՀԱԿ-ը: