Facebook-ում ընկերների ցուցակում չգտնվող մարդկանց նամակ գրելը դարձել է վճարովի


14:51 , 21 դեկտեմբեր, 2012

Facebook սոցիալական կայքը ընկերների ցուցակում չգտնվող մարդկանց հաղորդագրություն ուղարկելը ժամանակավորապես դարձրել է վճարովի. տեղեկացնում է РИА Новости-ն:
Անծանոթ անձանց վճարովի հաղորդագրություն ուղարկել կարելի է շաբաթը մեկ անգամ` 1 դոլարով: 
Facebook-ից հայտնում են, որ վճարովի հաղորդագրությունները կօգնեն խուսափել անցանկալի նամակներից:

Ծառայությունը առայժմ գործում է միայն ԱՄՆ օգտատերերի համար

Yerkir.am