05:17 , 15 դեկտեմբեր, 2015

Վատիկանի ոչ պաշտոնական Instagram-ի էջում հրապարակված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին սելֆին առաջ է բերել օգտատերերի քննարկումները:
«Առաջին սելֆի» մակագրությամբ Ֆրանցիսկոսի լուսանկարը հավաքել է 11 հազար լայք:
Սակայն, ինչպես հաղորդում է Religion News Service պորտալը, պապի նկարը իրականում սելֆի չէ, քանի որ այն արված է Google Hangouts մեսինջերից, սքրինշոթի օգնությամբ:
Նաև նշվում է, որ Ֆրանցիսկոսը, որն այս շաբաթ կդառնա 79 տարեկան, երեխաների հետ հանդիպումներից մեկի ժամանակ խոստովանել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների հարցում հանդիսանում է «դինոզավր»:
CNN-ի լրագրողները նշում են, որ որոշ նորությունների համաշխարհային գործակալություններ Ֆրանցիսկոսի սքրինշոթն իրոք ընդունել են որպես սելֆի: Այն ժամանակ, երբ պաշտոնական սելֆին կարող է հայտնվել միայն Վատիկանի պաշտոնական էջում:
