Սաակաշվիլին պահանջում է տեսանյութի հրապարակումը, որտեղ Ավակովն իր երեսին ջուր է լցրել


02:15 , 15 դեկտեմբեր, 2015
saakashvili_0Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահի վարչակազմից պահանջել է հրապարակել տեսանյութը, որում Ուիրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն իր երեսին ջուր է շպրտում, որպեսզի հանրությունը գնահատի Ավակովի և վարչապետ Արսենի Յացենյուկի պահվածքը, գրում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Ավակովը հայտարարել էր, որ պարոն Սաակաշվիլին ի պատասխան իր հարցին, թե ինչու է նա շփվել «Ուրալքիմիա»-ի ռուս օլիգարխի հետ Օդեսայի մերձնավահանգստային գործարանի հետ կապված հարցերով, նա կորցրել է ինքնատիրապետումը, սկսել է բղավել իր վրա՝ ասելով, թե ոչ ոք իրավունք չունի այդպես խոսելու Միխեիլ Սաակաշվիլու հետ, որ Ավակովը կոռումպացված նախարար է: Այնուհետև սկսել է վիրավորանքներ հղել նրա հասցեին: Ավակովն իրեն հազիվ է զսպել, որ չհարվածի Սաակաշվիլուն և ջուր է շպրտել նրա երեսին։