Օբաման պատրաստվում է մեկնել Կուբա


23:43 , 14 դեկտեմբեր, 2015

    Օբաման պատրաստվում է մեկնել ԿուբաYerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է այցելել Կուբա` իր նախագահության վերջին տարում: Այդ մասին նա հայտարարել է  Yahoo-ին տված իր հարցազրույցում:

Նա նշել է, որ իր այցելության նախապայմանն այն է, որ Կուբայում ինքը կարողանա խոսել ում հետ ցանկանա, այդ թվում` սովորական քաղաքացիների: