Արսեն Ավակովը բաժակով ջուրը շփել է Սաակաշվիլիի դեմքին


23:55 , 14 դեկտեմբեր, 2015
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր facebook-յան էջում պատմել է իր և Օդեսայի մարզպետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որը տեղի ունեցել Ազգային բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ... Ավակովի հարցերից մեկին ի պատասխան, որը վերաբերել է Օդեսայի նավահանգստում գործող գործարանի սեփականաշնորմանը, Մ.սաակաշվիլին սկսել է գոռգռալ և մեղադրել է Ավակովին կաշառակերության մեջ... «Ես ինձ զսպեցի, որ չհարվածեի նրան և բաժակով ջուրը շփեցի նրա երեսին»... Իսկ Սաակաշվիլու հետագա լաչառությանն ի պատասխան Ավակովը նրան անվանել է «շիզոֆրենիկացած պոպուլիստ», «դատարկամարմին, որը ոչնչի համար չի պատասխանում», «գռեհիկ», «մարտնչող սրիկա»...
Թուրք-ազերիական տանդեմի կամակատար Մ.Սաակաշվիլին վաղուց է կատարում Բաքվից և Անկարայից ստացած պատվերը՝ Ավակովին վարկաբեկելը... Ազերիական ԶԼՄ-ները չեն էլ թաքցնում, որ Սաակաշվիլիի գլխավոր խնդիրներից մեկը նախկին բաքվեցի, հայազգի Ավակովին պախարակելու միջոցով պաշտոնից հեռացնել է... Սակայն այս անգամ Սաակաշվիլիի բախտը չբերեց՝ մի գավաթ ջուր երեսին և մի քանի քաղցր խոսքեր Ավակովի կողմից իր հասցեին...
Դեկտեմբերի 21-ին Միշիկոյի ծննդյան օրն է... Արսեն Ավակովը լավ կանի, եթե մի քանի կարմիր փողկապ նվիրի նրան... Կարող է՝ սոված է, ուտի, ու մի ժամանակ ձայնը չհելնի...