23:24 , 14 դեկտեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
1.Ամեն րոպե և ամեն վայրկյան ասեք կյանքին "Այո", (իսկ եթե դրա համար հարկավոր է ինչ-որ բանի ասել "ոչ", ուրեմն մի հապաղեք):
2.Չկա կյանքի ճիշտ եղանակ, ուղղակի կան հարաբերություններ, ընկերություն, սեր, որոնք ստացվում են և որոնք չեն ստացվում:
3.Դուք սովորում եք ապրել, քանի դեռ ապրում եք:
4.Պատկերացրեք ինչ-որ բան, որ ձեզ կերջանկացնի. պատկերացրեցի՞ք, իսկ այժմ այդ նույն ժպիտով անցկացրեք ամբողջ օրը, այսքանը:
5.Դուք պարտավոր չեք ոչ մի բանի դիմանալ և համաձայնել ինչ-որ բաների հետ՝ ձեր կամքին հակառակ:
6.Դուք ունեք ձեռքեր, ոտքեր, գլուխ և 168 ժամ շաբաթվա մեջ՝ անելու համար այն ամենը, ինչ իսկապես ցանկանում եք անել:
7.Աշխարհը հիասքանչ է, և դուք մոռանում եք սրա մասին նորից ու նորից, և մոռանալու եք ողջ կյանքի ընթացքում, բայց եթե սկսեք ավելի հաճախ հիշել այս փաստը, ամեն ինչ շատ ավելի լավ կլինի: