Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը՝ սուրբծննդյան նվերներ գնելիս


21:52 , 14 դեկտեմբեր, 2015

11Մոտալուտ Սուրբ ծննդի կապակցությամբ Արևմուտքում հայտնի անձինք սկսել են նվերներ գնել իրենց հարազատների ու մտերիմների համար: Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը ևս բացառություն չեն՝ մանավանդ, որ այս տարի առաջին անգամ տոնը կնշի նաև նրանց փոքրիկ դուստրը:

Լոնդոնում խանութներով շրջելիս արքայական զույգը հայտնվել է պապարացիների օբյեկտիվում:

Սակայն պարզվել է, որ իրականում Քեմբրիջի դքսի և դքսուհու փոխարեն եղել են նրանց նմանակները: Որպես նվեր՝ նրանք ընտրել են հսկայական փափուկ խաղալիք արջեր, որոնք չեն տեղավորվել գնումների համար նախատեսված զամբյուղում: