Այսօր տեղի ունեցավ կրթական երկու հաճելի իրադարձություն


21:21 , 14 դեկտեմբեր, 2015
Այսօր տեղի ունեցավ կրթական երկու «իրադարձություն», որոնք աշխատանքային օրս հաճելի ու ուրախ դարձրին. 1 ինը «Ամենախելացի» ինտելեկտուալ հեռուստախաղն էր, որտեղ նախարարի անունից պարգև հանձնեցի հաղթողին: Այս հեռուստախաղին հետևել եմ միշտ և նույնիսկ մեկ անգամ գրազ եմ տարվել, երբ 7 րդ դասարանի աշակերտի հետ մրցեցնք, թե մեզանից ով կարող է արագ պատասխանել հարցերին, ես պատվեցի ու խոստացա այլևս չասել, որ մենք ավելի լավ էինք սովորում դպրոցում, քան դուք։
Երեկրորդ այն էր, որ տեղ հասավ ԿԳ նախարարի հանձնարարությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Սևքարի միջնակարգ դպրոցի համար նախատեսված նվերը՝ համակարգչային սարքավորումեր, որոնց հիման վրա դպրոցում հատուկ լսարան բացեվեց՝ հագեցած անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու անլար համացանցային կապով: Մի խոսքով՝ լավ օր էր։