21:15 , 14 դեկտեմբեր, 2015
Բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Ադելը հայտարարել է իր նոր համերգային շրջագայության մասին, որը կներառի Հյուսիսային Ամերիկան:
Huffington Post-ի փոխանցմամբ՝ 27-ամյա երգչուհու շրջագայությունը կսկսվի հաջորդ տարվա հուլիսին և կավարտվի դեկտեմբերին:
Ընդհանուր առմամբ՝ Ադելը այս շրջագայության ընթացքում 56 համերգ կտա: ԱՄՆ-ի քաղաքներից բացի կլինեն համերգներ նաև Մեքսիկայում և Կանադայում:
Շրջագայությունը նրա նոր՝ «25» ալբոմի թողարկման շրջանակներում է, որը միայն ԱՄՆ-ում վաճառվել է 5 մլն օրինակով: