19:19 , 14 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
The Daily Mail-ը ուշագրավ ֆոտոշարք է ներկայացրել Քրիստոնյա կանանց զորախմբի մասին, ովքեր Սիրիայում պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
Սիրիացի զինվոր կանանցից մեկը` 36-ամյա Բաբիլոնյան, չի ափսոսում, որ հեռացել է իր երկու երեխաներից և թողել վարսահարդարի իր աշխատանքը: Նա վստահ է, որ պայքարում է հանուն իր երեխաների անվտանգ ապագայի:
Նա սիրով է միացել Սիրիացի քրիստոնյա կանանց զորախմբին, որը վերջերս է ստեղծվել Հասակա նահանգում և պայքարում է իսլամիստ գրոհայինների դեմ:










