Մերկելը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը


18:06 , 14 դեկտեմբեր, 2015

0,,17776766_303,00Araratnews.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ նախկինի պես այն կարծիքին է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները պետք է երկարաձգվեն, հաղորդում է RIA Novosti-ն:

«Եվրամիությունը գործել է միասնաբար, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ է կիրառել և հայտարարել, որ դրանք կհանվեն միայն այն ժամանակ, երբ «Մինսկը» կիրագործվի: Տիկնայք և պարոնայք, այս հարցը նորից կքննարկվի Եվրոպական խորհրդի դեկտեմբերյան նիստի ժամանակ, սակայն կարծում եմ, որ սա ճիշտ գնահատական էր ինչքան էլ ուզենանք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Մեր սկզբունքները պետք է պահվեն»,- ասել է նա: