Հայտնաբերվել է ականանման առարկա


16:36 , 14 դեկտեմբեր, 2015

Հայտնաբերվել է ականանման առարկա168.am-ը գրում է.

Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք մարզի Թթուջուր գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա ականանման առարկա է հայտնաբերել:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ Թթուջուր-Ճամբարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է հաուբիցի չպայթած արկ (122մմ) առանց պայթուցիչի, ինչը տեղափոխվել է զորամաս: