ՌԴ-ՆԱՏՕ՝ սպառնալիքներ սպառնալիքներին


16:19 , 14 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ներկայումս առկա է հին հակամարտությունների էսկալացիայի և նոր հակամարտւթյունների առաջացման սպառնալիք մի շարք պատճառների հետևանքով:

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ`  օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման ընթացքում Վ. Գերասիմովն ասել է այժմ աշխարհում աճում են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, առաջին հերթին` միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության մասշտաբների աճի հետևանքով:

Բացի դրանից Գլխավոր շտաբի ղեկավարը նշել է Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի ոչ բարյացկամ վերաբերմունքի և նոր զինատեսակների ու հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի ստեղծան հետևանքով ուժերի ռազմավարական հավասարակշռության խախտման սպառնալիքի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ