Թուրքիան մտել է մի խաղի մեջ, որտեղ խաղացողները շատ ագրեսիվ են


16:18 , 14 դեկտեմբեր, 2015
Միջազգային հարաբերություններում ու այսպիսի լարված իրավիճակում անգամ ձկնորսական նավերը ձկնորսական նավ չեն լինում: Սա Թուրքիայի կողմից կարող է հերթական ազդակը լինել, որ նրանք հավակնություններ ունեն, ու ՌԴ-ից չեն վախենում և նույնիսկ իրենց ձկնորսական նավերը կարող են արհամարհել ՌԴ-ին: Թուրքիան մտել է մի խաղի մեջ, որտեղ խաղացողները շատ ագրեսիվ են, իսկ թուրքական խորամանկությունը կամ զգուշությունը կարող են հակառակ էֆեկտով շրջվել նրանց դեմ: