15:32 , 14 դեկտեմբեր, 2015

Այսօր շվեյցարական Նիոնում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
Թիմերը բաժանված էին երկու զամբյուղի՝ խմբերում 1-ին և 2-րդ տեղ գրավածներ: Միևնույն խմբում կամ նույն երկիրը ներկայացնող ակումբներն այս փուլում չեն կարող հանդիպել: ՈՒԵՖԱ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի որոշման համաձայն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները նույնպես ցրվել են:
1/8 եզրափակիչ
«Գենտ» (Բելգիա)-«Վոլֆսբուրգ» (Գերմանիա)
«Ռոմա» (Իտալիա)-«Ռեալ» (Իսպանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա)-«Չելսի» (Անգլիա)
«Արսենալ» (Անգլիա)-«Բարսելոն» (Իսպանիա)
«Յուվենթուս» (Իտալիա)-«Բավարիա» (Գերմանիա)
ՊՍՎ (Հոլանդիա)-«Ատլետիկո» (Իսպանիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա)-«Զենիթ» (Ռուսաստան)
«Դինամո» (Ուկրաինա)-«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
1/8 եզրափակչի առաջին խաղերը (փետրվարի 16/17 և 23/24) խմբերում հաղթողները կանցկացնեն դրսում, իսկ պատասխան հանդիպումները (մարտի 8/9 և 15/16)՝ սեփական հարկի տակ: