Տնտեսագետ. Առկա խնդիրները լուծելու համար նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ է պետք


14:20 , 14 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված որևէ ծրագիր 2015-ին չի իրականացվել: Լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով անցնող տարին, նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով, տնտեսության առաջ ծառացած կարևոր խնդիրներից է գործազրկության մակարդակը. «18-19 տոկոսը սարսափելի մեծ թիվ է, նորմալ տնտեսությունների համար 5-6 տոկոս գործազրկությունն է, որ համարվում է նորմալ»:

Նա նկատեց, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասն ապրում է ոչ թե աշխատավարձով, այլ տրանսֆերտների հաշվին, որոնք էականորեն նվազել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ